Beeline-ի գրասենյակներում սմարթֆոն գնելիս հնարավոր կլինի ձեռք բերել 033 կոդով  հեռախոսահամար

Beeline-ի գրասենյակներում սմարթֆոն գնելիս հնարավոր կլինի ձեռք բերել 033 կոդով հեռախոսահամար

6 նոյեմբերի 2019 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է նոր ակցիայի մեկնարկի մասին։ Այժմ հաճախորդները՝ ձեռք բերելով իրենց դուր եկած սմարթֆոնը և բաժանորդագրվելով «Սմարթ» սակագնային փաթեթին, հնարավորություն կունենան ձեռք բերել 033 կոդով՝ այդ թվում «գեղեցիկ» հեռախոսահամար։ Գեղեցիկ՝ արծաթ, ոսկի, պլատին համարներ ընտրելու դեպքում համարի արժեքը կարելի է մարել տարաժամկետ վճարման պայմանով  սմարթֆոնի հետ միասին: «Հաշվի առնելով մեր հաճախորդների կարծիքները և դիմումները, Beeline-ը կրկին հնարավորություն է տալիս գնել 033 կոդով հեռախոսահամարներ։ Իսկ գնումներն ավելի հաճելի դարձնելու համար, ստեղծել ենք մատչելի պայմաններ՝ անտոկոս ապառիկ սմարթֆոնների և գեղեցիկ հեռախոսահամարների համար», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: