Boeing-ը NASA-ին ներկայացրել է Լուսնի վրա աստղանավորդների իջեցման ապարատի նախագիծը

Boeing-ը NASA-ին ներկայացրել է Լուսնի վրա աստղանավորդների իջեցման ապարատի նախագիծը

Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությանն (NASA) Է ներկայացրել Լուսնի մակերեւույթին աստղանավորդների իջեցման ապարատի նախագիծը: Այդ մասին հաղորդվում Է նոյեմբերի 5-ին Boeing-ի կայքում հրապարակված զեկույցում: Մոդուլը, որը կրում Է Human Lander System (HLS) աշխատանքային անվանումը, բաղկացած Է երկու մասից, որոնցից մեկը պատասանատու Է Երկրի արբանյակի մակերեւույթ իջեցման համար, իսկ մյուսն՝ ուղեծիր բարձրանալու համար: Boeing-ի մասնագետների մտահղացման համաձայն՝ երկու բաղադրիչները պլանավորվում Է արձակել Space Launch System մեկ ծանր տանող հրթիռով: Կորպորացիայում նշել են, որ ապարատը կարելի կլինի կցել NASA-ի պատվերով մշակվող Gateway լուսնաշուրջ կայանի կամ Orion տիեզերանավերի հետ, որոնք ստեղծում Է Lockheed Martin ընկերությունը: NASA-ն գարնանը հայտարարել, որ Լուսնի յուրացման նոր ծրագիրն ստացել Է Artemis անվանումը: Այն բաղկացած կլինի երեք փուլից.առաջինը (Artemis 1) նախատեսում Է Space Launch System ծանր հրթիռի վրա տեղակայված Orion տիեզերանավի անօդաչուավոր թռիչք Լուսնի շուրջը եւ դրա վերադարձը Երկիր, այդ փուլը պլանավորված Է 2020 թվականի երկրորդ կեսին: Երկրորդ փուլում (Artemis 2) նախատեսվում Է անձնակազմով պտույտ կատարել Երկրի բնական արբանյակի շուրջը, այն պլանավորված Է 2022 թվականին: Երրորդ փուլում (Artemis 3) NASA-ն մտադիր Է իրականացնել Լուսնի վրա աստղանավորդների իջեցում 2024 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: