Huawei-ը ծրագրավորողներին կստիպի դավաճանել Google-ին և Apple-ին

Huawei-ը ծրագրավորողներին կստիպի դավաճանել Google-ին և Apple-ին

«Web Summit 2019» տեխնոլոգիական կոնֆերանսի շրջանակում Huawei ընկերությունը պատմել է, թե ինչպես է գրավելու հավելվածների և խաղերի ծրագրավորողներին՝ սեփական AppGallery հավելվածների խանութը և Huawei Mobile Services էկոհամակարգը (HMS) զարգացնելու համար: Ամենակարևորը՝ չինական տեխնոլոգիական հսկան 1 միլիարդ դոլար է ներդնում սեփական հարթակի զարգացման համար: Կարևոր է, որ Huawei-ը կաջակցի մշակողներին իրենց արտադրանքի գոյության բոլոր փուլերի ընթացքում, և ոչ միայն, ասենք, ստեղծման և թողարկման փուլում: Արևմուտքից ծրագրավորողներ ներգրավելու չինական արշավի մյուս կարևոր դետալը հավելվածների տարածման գլոբալ հարթակն է (կամ, ավելի պարզ, AppGallery հավելվածների խանութը): Այս ծառայության ամսական լսարանն այսօր կազմում է 390 միլիոն, իսկ AppGallery-ից ներբեռնումների քանակը տարեկան մոտ 180 միլիարդ է: Фото © Huawei