Արքայազն Հարին և Մեգան Մարքլը զայրացրել են թագավորական ընտանիքի անդամներին
20:09 | 2019-10-22
Աֆրիկայից վերադառնալուց հետո բրիտանական հեռուստատեսությունը թողարկեց արքայազն Հարիի և Մեղան Մարքլի միջազգային շրջագայության մասին պատմող վավերագրական ֆիլմ՝ «Հարի և Մեգան. Աֆրիկյան ճանապարհորդություն» վերնագրով։ Մամուլի հետ անկեղծ հարցազրույցը վրդովմունքի ալիք է առաջացրել Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչների շրջանում:
Բրիտանական ընտանիքի ներքին կյանքի, ավագ եղբոր` արքայազն Ուիլյամի հետ հարաբերությունների, մամուլի ճնշումների մասին պատմությունները, ըստ թագավորական ընտանիքի անդամների, չափազանց անկեղծ էին: Ավելին, ընտանիքում կա մի կանոն՝ լրագրողների հետ շփվել բացառապես խոսնակների միջոցով: Միապետները չեն բացահայտում իրենց անձնական կյանքի մանրամասները, այլ մասամբ դրանց մասին խոսում են լրատվամիջոցների հետ հանդիպումների ընթացքում:
«Արքայական ընտանիքը չի հասկանում, թե կոնկրետ ինչի են ուզում հասնել արքայազն Հարին և Մեղան Մարքլը, քանի որ սովորաբար արքայական ընտանիքի անդամները այնքան էլ չեն խոսում անձնական կյանքի մասին: Արդար է ասել, որ արքայական ընտանիքը խորապես մտահոգված և վրդովված է այն ուղղությունից, որով ընթանում է ամեն ինչ»,- ասել է ինսայդեր E News-ին:
Հայտնի է նաև, որ արքայազն Ուիլյամին նույնպես դուր չեն եկել արքայազն Հարիի մեկնաբանությունները իրենց հարաբերությունների մասին, ավելին, դրանք վրդովել են Քեմբրիջի դուքսին: