Մեն կղզու մրցաշար․ Հայ շախմատիստների մրցակիցները

Մեն կղզու մրցաշար․ Հայ շախմատիստների մրցակիցները

Հայկական շախմատի մի շարք ներկայացուցիչներ մեկնարկում են Մեն կղզու մրցաշարում: Մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Նորվեգիայից Արյան Տարին: Գաբրիել Սարգսյանը կմրցի հնդիկ Սարին Նիհալի, իսկ Կարեն Մովսիսյանը` Վլադիսլավ Կովալևի (Բելառուս) հետ: Սերգեյ Մովսեսյանը կփորձի գերազանցել ռումինացի Դավիդ Գավրիլեսկուին: Հրանտ Մելքումյանը սպիտակներով ուժերը կչափի Իրինա Բուլմագայի, Վլադիմիր Հակոբյանը` Վերա Նեբոլսինայի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցը գերմանացի Դիտմար Կուլբուսն է, Էլինա Դանիելյանինը` Մատիաս Բլուբաուն: FIDE-ի Grand Swiss մրցաշարը բաղկացած է 11 տուրից և այնտեղ խաղարկվում է հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Այն կեզրափակվի հոկտեմբերի 21-ին: