Առողջական խնդիրները չեն խանգարի եռանդուն ընտրարշավ անցկացնելուն. Սանդերս

Առողջական խնդիրները չեն խանգարի եռանդուն ընտրարշավ անցկացնելուն. Սանդերս

ԱՄՆ-ի Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել Է, որ կշարունակի ամբողջ ուժով պայքարել 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար, չնայած սրտի տագնապից հետո տարած վիրահատությանը: Համապատասխան հայտարարությամբ քաղաքական գործիչը հոկտեմբերի 9-ին հանդես Է եկել NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հեռուստաընկերությունը նշում Է, որ դրանից մեկ օր առաջ Սանդերսը լրագրողների հետ զրուցելիս ասել Էր, թե «կփոխի իր կողմից անցկացվող ընտրարշավի բնույթը»՝ կրճատելով ելույթների եւ ընտրողների հետ հանդիպումների թիվը: Ամերիկյան ԶԼՄ-ներից շատերը դրանից այն եզրակացությունն են արել, որ նա մտադիր Է թուլացնել պայքարի թափը եւ կրճատել նախընտրական արշավի մասշտաբները: «Երեկ ես խոսքիս մեջ սխալվեցի: Ես ասացի մի բառ, որը չարժեր ասել, եւ այժմ ԶԼՄ-ները լուն ուղտ են սարքում,-նշել Է Սանդերսը:-Մենք կվերադառնանք շատ եռանդուն ընտրարշավի, ես սիրում եմ հանրահավաքներ ու հանդիպումներ անցկացնել քաղաքներում»: «Ես ցանկանում եմ սկսել հանգիստ ռեժիմով եւ ավելացնել, ավելացնել, ավելացնել»,-ասել Է նա: «Ես առողջ եմ, եւ մենք ակտիվ ընտրարշավ ենք անցկացնելու ու հաղթելու ենք»,- հավելել Է Սանդերսը։