Էրդողանը հիմնավորել է Սիրիայում գործողություն իրականացնելու Թուրքիայի իրավունքը

Էրդողանը հիմնավորել է Սիրիայում գործողություն իրականացնելու Թուրքիայի իրավունքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրն իրավունք ունի Սիրիայում գործողություն անցկացնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Որպես հիմնավորում՝ նա նշել է 1998-ին երկու երկրների կառավարությունների կողմից Ադանայում ստորագրված համաձայնագիրը։ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի օդային տարածքը չի պատկանում ԱՄՆ-ին և դրա օգտագործման հարցը վճռում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը։