ԱՄՆ-ն Սիրիայում գործողության համար «կանաչ լույս չի վառել»․Փոմպեո

ԱՄՆ-ն Թուրքիային «կանաչ լույս չի վառել»․ Սիրիայում գործողության համար։ Այդ մասին հակառակը պնդելը ճիշտ չէ։ Այս մասին PBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմպեոն։ «Դա սուտ է։ ԱՄՆ-ն Թուրքիային «կանաչ լույս» չի տվել։ Հիշե՛ք մեր խնդիրը Սիրիայում։ Մենք եկանք այնտեղ, որտեղ մարդկանց սպանել են, այրել, պահել վանդակներում։ Նախագահը սկսել խալիֆայության կործանման արշավը, և մեր նպատակին հասանք»,-ընդգծել է Փոմպեոն։ Խոսելով զորքերի դուրսբերման մասին՝ պետքարտուղարը նշել է, որ տվյալ որոշումը կայացվել է զինծառայողներին վտանգի չենթարկելու համար։ «Մենք կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին ահաբեկչական սպառնալիքներից»,-ընդգծել է նա։ Դրա հետ մեկտեղ Փոմպեոն չի կարծում, թե Թուրքիայի գործողությունների գոտուց դուրսբերումը կհանգեցնի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման «վերածնունդին»։