Թրամփը Թուրքիային լուրջ հետևանքներով է սպառնացել

Թրամփը Թուրքիային լուրջ հետևանքներով է սպառնացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կկործանի Թուրքիայի տնտեսությունը, եթե այն սկսի ոչնչացնել քրդերին Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ես կկործանեմ նրա տնտեսությունը, եթե դա տեղի ունենա։ Մի անգամ ես արդեն արել եմ դա՝ պաստոր Բրանսոնի հետ կապված։ Ես հույս ունեմ, որ նա ռացիոնալ կգործի»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նշել է, որ պատրաստ է «պատժամիջոցներից զգալի բան անել» և Էրդողանին նախազգուշացրել է այդ մասին։ «Ես փորձել եմ նրան կանգնեցնել բառացիորեն նախագահի պաշտոնում գտնվելուս առաջին օրվանից, բայց նրանք ցանկանում են մարտնչել»,-նշել է ԱՄՆ նախագահը։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնն իր բոլոր զինծառայողներին դուրս է բերել Թուրքիայի ռազմական գործողությունների գոտուց և այնտեղից դուրս կբերի որոշ «առավել վտանգավոր» ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գերեվարված գրոհայինների։