Դատարանը մերժել է. Գեներալ Մանվելի կողմից խոշտանգված ազատամարտիկը կմնա անազատության մեջ. «Ժամանակ»

Դատարանը մերժել է. Գեներալ Մանվելի կողմից խոշտանգված ազատամարտիկը կմնա անազատության մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է պայմանական վաղակետ ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված, 22 օր շղթայված անազատության մեջ, արջերի հետ նույն վանդակում պահված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանին։ Վերջինս կշարունակի մնալ անազատության մեջ և կրել պատժի մնացած 1 տարի 3 ամիսը։ Ազատամարտիկը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը այն բանի արդյունքն է, որ դատական համակարգում դեռևս սերժիզմ է տիրում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: