Ով է Արցախի ընտրություններում Հայաստանի իշխանությունների ֆավորիտը. «Ժողովուրդ»

Ով է Արցախի ընտրություններում Հայաստանի իշխանությունների ֆավորիտը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպիսի՞ն կլինի քաղաքական ներկապնակը եկող տարի Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններում: Նախօրեին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հաստատել է իր մասնակցությունը նախագահական ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հենց Մայիլյանն է այդ ընտրություններում Հայաստանի իշխանությունների ֆավորիտը, որքան էլ ակնհայտ էր այս հարցում վարչապետ Փաշինյանի համակրանքը դեպի ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մեր տեղեկություններով` Հայաստանի իշխանությունների` նախկին քաղաքական հասարակության սեկտորը վաղուց ծրագրել է իրենց թեկնածուն ունենալ Արցախում, բայց այս մասին, անշուշտ, կլռեն, որովհետև հակառակը կնշանակի միջամտություն սուվերեն Արցախի պետական գործերին: Իսկ Մ. Մայիլյանն ըստ ամենայնի Հայաստանի իշխանությունների մի հատվածի ֆավորիտն է դարձել, որովհետև նա և իշխող թիմի շատ պատգամավորներ ու նույնիսկ քաղհասարակությունից այսօր ՔՊ վարչություն եկած թևը նույն` Սորոսի հիմնադրամից սնվող կազմակերպություններից մեկում են եղել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: