Թրամփը «խղճուկ» է անվանել Բայդենի՝ իմպիչմենթի կոչը

Թրամփը «խղճուկ» է անվանել Բայդենի՝ իմպիչմենթի կոչը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում պատասխանել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, որը կոչ է արել նրան իմպիչմենթ հայտարարել։ «Այնքան խղճալի է տեսնել քնկոտ Ջո Բայդենին, որը որդու՝ Հանթերի հետ, ի վնաս ամերիկացի հարկատուի, միլիոնավոր դոլարներով կողոպտել է առնվազն երկու երկիր և իմ իմպիչմենթի կոչն է անում»,-գրել է Թրամփը։ Նա նաև նշել է, որ «ոչ մի վատ բան չի արել», իսկի Բայդենի «ձախողված» նախընտրական քարոզարշավը նրան այլ տարբերակ չի թողնում «բացի գործող նախագահի իմպիչմենթը սատարելուց»։