ԱՄՆ Սենատում ցանկանում են պատժամիջոցներ սահմանել Էրդողանի դեմ

ԱՄՆ Սենատում ցանկանում են պատժամիջոցներ սահմանել Էրդողանի դեմ

Վաշինգտոնը պետք է անհատական պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ Սիրիայում թուրքական ռազմական գործողության համար։ Այդպիսի առաջարկությամբ բանաձևի նախագիծը հանրապետական Լինդսի Գրեմը հրապարակել է Twitter-ի իր էջում։ Նրան աջակցել է դեմոկրատ Քրիս Վան Հոլենը։ Բացի Էրդողանից, սենատորներն առաջարկում են պատժամիջոցները տարածել նաև Թուրքիայի փոխնախագահի և արտաքին գործերի, ազգային պաշտպանության, ֆինանսների, գանձապահության, առևտրի, ինչպես նաև էներգետիկայի նախարարների վրա։ Բանաձևի նախագիծն առաջարկում է այդ անձանց ակտիվների սառեցում ԱՄՆ-ի տարածքում, Թուրքիայի ղեկավարության դեմ վիզային սահմանափակումների սահմանում, թուրքական բանակին ամերիկյան զենք, պաշտպանության հետ կապված տեխնոլոգիաներ և ծառայություններ վաճառելու արգելք։