Թուրքիան հարվածել է Սիրիայի 181 օբյեկտի

Թուրքիան հարվածել է Սիրիայի 181 օբյեկտի

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում նոր՝ «Խաղաղության աղբյուր» գործողության առաջին ժամերին հարվածել են «ահաբեկիչների» 181 օբյեկտի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ «Եփրատից արևելք «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակում ՌՕՈՒ-ն և այլ մարտական տեխնիկան հարվածներ են հասցրել ահաբեկչական կազմակերպությունների 181 օբյեկտի»,-ասվում է հաղորդագրությունում։ Իրենց հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքից քրդական խմբավորումները Twitter-ում հայտնել են, որ թուրքական զորքերը հարվածել են բանտին, որում ԴԱԻՇ («Իսլամական պետություն») խմբավորման ահաբեկիչներն են։ https://twitter.com/cmoc_sdf/status/1182039169884921856?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1182039169884921856&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Fworld%2F4148216-turtsyia-nanesla-udary-po-181-obektu-v-syryy https://twitter.com/tcsavunma/status/1182041929896333314?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1182041929896333314&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Fworld%2F4148216-turtsyia-nanesla-udary-po-181-obektu-v-syryy