Բժիշկներն անվանել են հիվանդությունը, որի պատճառով Ջոկերն անվերահսկելիորեն ծիծաղում էր

Բժիշկներն անվանել են հիվանդությունը, որի պատճառով Ջոկերն անվերահսկելիորեն ծիծաղում էր

Աշխարհի խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկի՝ ամերիկյան Մայո կլինիկայի բժիշկները նշել են հիվանդությունը, որով տառապում էր Խոակին Ֆենիքսի հերոսը «Ջոկեր» ֆիլմում: Այդ խանգարումը Pseudobulbar affect համախտանիշն է (PBA), որն առաջացնում է չկառավարվող ծիծաղի և լացի նոպաներ, հաղորդում է Yahoo Entertainment պորտալը: Ֆիլմում Արթուր Ֆլեքը (Joker) պայքարում է բազմաթիվ հոգեկան հիվանդությունների դեմ, որոնք խանգարում են նրան ճանաչում գտնել քաղաքում, որը դանդաղորեն ընկղմվում է քաոսի մեջ: Այդ պաթոլոգիաներից մեկը ստիպում է հերոսին անհարմար պահի անվերահսկելի ծիծաղել: Այդ պատճառով նա իր մոտ տեղեկատվական քարտ է պահում, որը բացատրում է նրա վիճակը նոպայի ժամանակ նրա մոտ գտնվող մարդկանց: Ըստ բժիշկների, այս խանգարումը կարող է գանգուղեղային տրավմաների կամ սթրեսի հետևանք լինել: Ծիծաղի նոպաները կարող են տևել մի քանի րոպե և շփոթություն, սոցիալական մեկուսացում, հյուծում և ընկճվածություն առաջացնել: Ըստ Մայո կլինիկայի մասնագետների, կան դեղեր, որոնք մեղմացնում են համախտանիշի ընթացքը, բայց բուժում չկա: