Հրապարակվել են Սիրիայում «Խաղաղության աղբյուր» թուրքական գործողության առաջին կադրերը

Հրապարակվել են Սիրիայում «Խաղաղության աղբյուր» թուրքական գործողության առաջին կադրերը

Թուրքական Anadolu գործակալությունը հրապարակել է Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողության վայրի առաջին կադրերը: Կադրերում հարձակման առաջին թիրախ դարձած Թել-Աբյադ քաղաքի ավիահարվածներից հետո առաջացած ծխի սյուներ են: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարեց Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում արդեն հարվածներ են հասցվել սիրիական Թել Աբյադ և Ռաս-էլ-Այն երկու քաղաքներին: Գործողությունը սկսվելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ, որը կոչ է արել ճիշտ գնահատել իրավիճակը և մտածել հնարավոր հետևանքների մասին: ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հավանություն չի տվել Անկարայի ռազմական գործողությանը՝ այն «վատ գաղափար» անվանելով: https://www.youtube.com/watch?v=brblrPADdTI https://twitter.com/anadoluajansi/status/1181947118950506496?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1181947118950506496&ref_url=https%3A%2F%2Flife.ru%2Ft%2F%25D0%25BD%25D0%25BE%25D0%25B2%25D0%25BE%25D1%2581%25D1%2582%25D0%25B8%2F1247399%2Fopublikovany_piervyie_kadry_turietskoi_opieratsii_istochnik_mira_v_sirii