Թուրքիան սկսել է Սիրիայում ռազմական գործողության ցամաքային մասը

Թուրքիան սկսել է Սիրիայում ռազմական գործողության ցամաքային մասը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության ցամաքային մասի մեկնարկի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ «Խաղաղության աղբյուր» կոչվող գործողության մի մասը տեղի է ունենում Սիրիայի հյուսիսում: Հստակեցվում է, որ ռազմական գործողություններին թուրքական բանակի հետ միասին մասնակցում է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը: