Պատասխան հարված. Սիրիան 6 հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ

Պատասխան հարված. Սիրիան 6 հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ

Անհայտ անձինք վեց հրթիռ են արձակել Սիրիայի տարածքից սահմանային թուրքական քաղաքի ուղղությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում անելով Anadolu գործակալությանը: Հրթիռներն ընկել են Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Նուսայբան քաղաքի կենտրոնում: Նշվում է, որ բոլոր հրթիռներն արձակվել են սիրիական սահմանամերձ Էլ-Քամիշլի քաղաքից: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկի մասին, որի նպատակը քուրդ զինյալների և ԻՊ խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն է: Ըստ Թուրքիայի ղեկավարի, ռազմական գործողությունների նպատակը Թուրքիայի հարավային սահմանների մոտակայքում գտնվող ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտու ոչնչացումն է՝ Սիրիայում խաղաղություն հաստատելու նպատակով: