Ջո Բայդենը պահանջում է Թրամփի իմպիչմենթը

Ջո Բայդենը պահանջում է Թրամփի իմպիչմենթը

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու օգտին, հաղորդում է CNN-ը: Նա նաև հայտարարել է, որ ամերիկյան առաջնորդը հրաժարվում է կատարել ԱՄՆ կոնգրեսի պահանջները: Ըստ Բայդենի, Թրամփն արդեն «դատապարտված» է ամբողջ աշխարհի և ամերիկացի ժողովրդի համար: ԱՄՆ նախկին փոխնախագահը շեշտել է, որ ԱՄՆ նախագահը խախտել է երդումը, ինչպես նաև նշել է, որ Թրամփի իմպիչմենթը հնարավորություն կտա պահպանել Սահմանադրությունն ու ժողովրդավարությունը Միացյալ Նահանգներում: