Գուչի անունով շունը տիրոջը փրկել է տանջալից մահից

Գուչի անունով շունը տիրոջը փրկել է տանջալից մահից

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Սիդնեյ քաղաքի արվարձանում Գուչի անունով պոմերանյան շպից տեսակի շունը տիրոջը փրկել է հրդեհից, հայտնում է 9News լրատվական պորտալը: 58-ամյա Ջորջ Ռութոնսկիի տանը հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով 23:30-ին: Ավստրալացին արթնացել է իր շան բարձր հաչոցից: Օգնության են հասած հարևանները տղամարդուն հանել են տանից և ուղարկել հիվանդանոց: Հարևան Ֆրեդ Սաքերը շեշտել է, որ շունը ժամանակին է արթնացրել Ռութոնսկիին և փրկել նրա կյանքը: «Չեմ կարծում, որ նա ողջ կմնար առանց շան, ամեն ինչ այրվել է»,- ասել է նա: Հրշեջները մարել են հրդեհը, բայց շենքի և տանիքի մեծ մասը փլուզվել է: Այրվել է նաև Harley-Davidson մակնիշի մոտոցիկլետը, որը Ջորջը չէր հասցրել ապահովագրել: Ռութոնսկին բացատրել է, որ այդ երեկո իր սենյակում վառվող մոմեր են եղել: Բացի այդ, տղամարդը սիրում էր ծխել տան այդ հատվածում: Քննիչները կարծում են, որ հրդեհն առաջացել է այս պատճառներից մեկից: