Քրդերը հրկիզել են Սիրիայի հյուսիսում գտնվող նավթահորերը, հայտնում են լրատվամիջոցները

Քրդերը հրկիզել են Սիրիայի հյուսիսում գտնվող նավթահորերը, հայտնում են լրատվամիջոցները

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդական ջոկատները հրկիզել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ-Հասաքա բնակավայրում տեղակայված նավթահորերը, հայտնում է SANA-ն: Բացի այդ, քրդերն անվադողեր են այրել Թուրքիայի հետ սահմանակից Ռաս-էլ-Այն քաղաքում: Լրատվամիջոցների տեղեկություններով, նույն քաղաքում է գտնվում կազմավորման գլխավոր շտաբը, որտեղ ևս տեղի է ունենում ջոկատի փաստաթղթերի ոչնչացում: