Աբխազիան կբացի Վրաստանի հետ սահմանը

Աբխազիան կբացի Վրաստանի հետ սահմանը

ՌԴ արտգործնախարարությունը հաղորդել է, որ Աբխազիան որոշել է հանել Վրաստանի հետ սահմանը հատելու ժամանակավոր սահմանափակումները, հայտնում է ՏԱՍՍ-ը: Աբխազիան այդ սահմանափակումները մտցրել էր անվտանգության նկատառումներից ելնելով: Ինչպես նշվում է, Աբխազիան նման որոշում է կայացրել Կովկասում անվտանգության և կայունության հարցով ժնևյան քննարկումների փուլում: «Աբխազական կողմը տեղեկացրել է Վրաստանի հետ սահմանը հատելու հետ կապված ժամանակավոր սահմանափակումների վերացման մասին»,- հավելել են արտգործնախարարությունում: