ԵՄ բոլոր երկրները Թուրքիային կանգ առնելու կոչ են արել

ԵՄ բոլոր երկրները Թուրքիային կանգ առնելու կոչ են արել

Եվրոպական բոլոր երկրները միաձայն կոչ են արել թուրքական կողմին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրամիության խորհրդի հայտարարությանը: Ինչպես նշել է ԵՄ խորհուրդը, Թուրքիայի գործողությունը կարող է նպաստել փախստականների նոր ներհոսքին դեպի երկրներ, ուստի եվրոպական երկրները թուրքական կողմին խնդրում են դադարեցնել գործողությունը: Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի գործողությունները խաթարում են տարածաշրջանի կայունությունը և մեծացնում խաղաղ բնակչության տառապանքը: «Թուրքիայի գործողությունները նաև վտանգում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կոալիցիայի ձեռք բերած առաջընթացը»,- ասվում է հայտարարության մեջ: