Մի արեք այսպես, ձեր թաքնված գործելաոճը վաղուց բացահայտված է․ Ա․ Հարությունյան

Մի արեք այսպես, ձեր թաքնված գործելաոճը վաղուց բացահայտված է․ Ա․ Հարությունյան

Մի արեք այսպես, ձեր թաքնված գործելաոճը վաղուց բացահայտված է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «📌 Սկզբում իրավապահները քեզ տեղեկացնում են, որ պաշտոնավարմանդ ընթացքում թույլ ես տվել լուրջ խախտումներ, այսինքն` թալանածիդ մասին իմացել են: 📌 Եվ քանի որ հանցանքդ ծանր է ու կալանավորումն, ըստ էության, անխուսափելի, սկսում ես քաղաքական ստատուսներ գրել, հայտարարւթյուններ անել, գցվել այս կամ այն նախկինի «գիրկը»: 📌 Հետո քեզ օրենքի տառին համապատասխան կալանավորում են: 📌 Հետո դու կամ մերձավորներդ քեզ հայտարարում են/ես քաղաքական հալածյալ: ‼️ Պրիմիտիվ քայլեր` քաղաքական կարիերան հետագայում շարունակելու փոքր հնարավորությունը պահպանելու համար: Վարագույր»։