Իրանում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել

Իրանում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել

Իրանի հարավային նահանգում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային նավթընկերության հետախուզման դեպարտամենտի տնօրեն Սայեդ Սալեհ Հենդիին: «Գազի հսկայական պաշարներ են հայտնաբերվել Իրանի հարավի Ֆարսի նահանգում` այդ տարածաշրջանում մեկ տարվա ակտիվ հետախուզումից հետո»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն՝ Իրանի գազախույզները ենթադրում են, որ գազի պաշարները կբավականացնեն Թեհրանի կողմից 16 տարվա սպառման համար: Բացի այդ, նշվում է, որ հետագա մանրամասնությունները կներկայացնի Իրանի ազգային նավթընկերութան կառավարիչ տնօրենը։