Իմ կյանքը երբեք կատարյալ չի եղել․ Նաոմի Քեմփբել

Իմ կյանքը երբեք կատարյալ չի եղել․ Նաոմի Քեմփբել

Ավելի քան 30 տարի է, Նաոմի Քեմփբելը նորաձևության շաբաթների ընթացքում նվաճում է պոդիումը և հայտնվում է հեղինակավոր փայլով: Օրերս համացանցում են հայտնվել նրա նկարահանման արդյունքները WSJ ամսագրի հոկտեմբեր ամսվա թողարկման համար, որտեղ նա դարձել է գլխավոր աստղը: Այնուամենայնիվ, ընթերցողների ուշադրությունը գրավել են ոչ միայն նրբագեղ պատկերները, այլև Նաոմի Քեմփբելի անկեղծ խոստովանությունները: Այսպիսով, մոդելը որոշել է հերքել տարածված կարծիքը հայտնիների իդեալական կյանքի մասին: Նաոմի Քեմփբելը չի թաքցնում այն փաստը, որ տագնապալի տարիներին նա տառապել է ալկոհոլից և թմրանյութերից կախվածությունից, ինչը նրան հաջողվել է հաղթահարել։ «Ես գոյատևել եմ։ Իմ կյանքը երբեք իդեալական չի եղել, և ես չեմ ձգտում դրան։ Ես առաջիններից մեկն էի, ով հանրորեն պատմեց իր թմրամոլության մասին։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հաջովեց լինել նախկին թմրամոլ և հարբեցող»,- խոստովանել է Նաոմին։ Նա նաև խոսել է անձնական կյանի մասին։ Չնայած նրան, որ հայտնի մոդելը այդպես էլ չի ամուսնացել, նա հույս ունի, որ մի օր մայր կդառնա։ Модель Наомі Кемпбелл Наомі Кемпбелл знялась для глянцю Розкішна Наомі Кемпбелл Нова фотосесія Наомі Кемпбелл