Վիտալի Բալասանյանն արել է գրգռված և մարտական հայտարարություն․ «Իմ քայլի» պատգամավոր

Սպառնալիքի լեզվով խոսելն ինձ համար պարզապես անընդունելի և անհասկանալի է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարություններին։ Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաև՝ իրեն և իր նմաններին։ Սոնա Ղազարյանի խոսքով՝ որևէ քաղաքական ուժ օգտագործելու միտում իշխանությունը չի ունեցել և չի ունենալու։