Ոչ մի առարկություն չենք տեսնում միանալու․ «Իմ քայլի» տրամադրվածությունը Ա․ Բաբաջանյանի նախագծի նկատմամբ դրական է

Օրեր առաջ Վիտալի Բալասանյանն իր տված հարցազրույցում ներկա իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի հասցեին ո՛չ միայն մեղադրանքներ է հնչեցրել, այլ նաև սպառնալիքներ։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» ներկայացուցիչների հանդիպմանը, Վիտալի Բալասանյանն ասել է, որ ֆիզիկապես կոչնչացնի նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր ժողովրդի, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են․ մեկ խմբավորման ձեռքում զենքն է, մյուսի ձեռքում գրիչը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Նախ ասեմ, որ քաղաքական իրականությունից զուրկ, իրավական որևէ եզր չունեցող հայտարարությունը մեկնաբանելն իմաստ չեմ տեսնում։ Իսկ ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանի Հանրապետության անվտանգության, թե՛ Արցախի Հանրապետության տեսանկյունից պետք է արձագանքեմ ոչ թե ես, այլ պետք է արձագանքեն պատկան մարմինները․ առաջին հերթին Արցախի Հանրապետությունից»։     Մանրամասները՝ տեսանյութում։