2021-ի բյուջեն ավելի մեծ կարող է լինել, բայց մտահոգիչ բան կա․ Արթուր Խաչատրյան

Այս տարվա հունիս-հուլիս ամիսներին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով էականորեն ավելի մեծ գումարներ են Հայաստանից փոխանցել արտասահման, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Կենտրոնական բանկն այն պայմանավորում է ավտոմեքենաների ներմուծման աննախադեպ աճով, որը, ինչպես գիտենք, պայմանավորված է 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի անցնելու հանգամանքով։ Սա տնտեսական ի՞նչ հետևանքներով է հղի․ «Առաջին լրատվական»-ի հարցին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Դա ավելի խոր վերլուծության կարիք ունի։ Եթե դա միայն մեքենաներ ձեռքբերելու համար ներդրում է, այսինքն՝ մարդը մեքենա է ձեռք բերում, որ հետո վաճառի, ապա ողջունելի է։ Իսկ եթե դա կառավարության տնտեսական քաղաքականության հետ է կապված, ապա այն, իհարկե, շատ ռիսկային է։ Այսինքն՝ միայն թվերով պայմանավորված շատ բան չենք կարող ասել։ Ինչ վերաբերում է դրամի արժևորմանը, ապա այն 2-3 տոկոս է եղել, որն այնքան էլ մեծ թիվ չէ, որ մտահոգվենք, թե դրա հետ է պայմանավորված գումարի արտահոսքը։ Ամեն դեպքում պետք է նշեմ, որ դրամի արժևորումը որոշակի խոչընդոտներ է ստեղծում արտահանման միտված մեր բիզնեսմենների համար։ Դա, իհարկե, փաստ է, և այն մեզ համար պրոբլեմատիկ է»։       Մանրամասները՝ տեսանյութում։