Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսպասարկեն ռումինացիները

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսպասարկեն ռումինացիները

Եվրո-2020-ի ընտրական J խմբի 7-րդ տուրի Լիխտենշտեյն-Հայաստան խաղը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավարն է Իշտվան Կովաչը։ Նրան կօգնեն Ֆլորին Մարտինեսկուն և Միհայ Արտենեն։ 4-րդ պաշտոնյան է Մարինուս Ավրամը։ ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Յան Վեգերեֆը (Նիդերլանդներ)։ Պատվիրակն ալբանացի Բույար Կասմին է։ Հիշեցնենք՝ Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպումը կկայանա Լիխտենշտեյնի Վադուց քաղաքում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 22։45-ին։