Վիտալի Բալասանյանը անցնում է չափ ու սահմանը, նա ամենակոշտ գնահատականին պետք է արժանանա

«Վիտալի Բալասանյանն արդեն անցնում է չափ ու սահմանը։ Անկախ նրա անցյալից, արցախյան ազատամարտում Վիտալի Բալասանյանի կերտած հաղթանակներից, նա ուղղակի իրավունք չունի իրեն նման կերպ պահելու և նման արտահայտություններ անելու։ Նա ամենակոշտ գնահատականին պետք է արժանանա, բայց նաև կարծում եմ ԱԱԾ-ն, մեր իրավապահ մարմիններն անելիք ունեն, որովհետև հնչում են մտքեր, որոնք ուղղակի սպառնալիք են պարունակում և դրանց պետք է իրավական գնահատական տրվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով նախօրեին Վիտալի Բալասանյանի արած հայտարարություններին։ Պատգամավորը Վիտալի Բալասանյանին հանդարտության կոչ արեց․ «Սա պետություն է, այստեղ կան օրենքներ, Սահմանադրություն, և ֆիզիկական ոչնչացման կոչերն ամենակոշտ գնահատականին են արժանանալու»,-հավելեց պատգամավորը։