Թուրքիան ուժեր է կուտակել Սիրիայի հետ սահմանին և առաջարկել է քուրդ մարտիկներին լքել շարքերը

Թուրքիան ուժեր է կուտակել Սիրիայի հետ սահմանին և առաջարկել է քուրդ մարտիկներին լքել շարքերը

Թուրքիան Սիրիայի սահմանին ռազմական գործողության նախաշեմին ուժեր է կուտակում: Այդ մասին հայտնում է BBC-ն: Այսպիսով, թուրքական զորքերը «մոտ ժամանակներս» պատրաստվում են հատել սիրիական սահմանը՝ քրդական աշխարհազորայիններից զերծ «անվտանգ գոտի» ստեղծելու համար, որտեղ տեղավորելու է 3,6 միլիոն թուրք սիրիացի փախստականների մի մասը: Հոկտեմբեր 8-ի երեկոյան սահմանին նկատվել են զրահապատ բեռնատարներ և տանկեր: Շարասյուներն ուղևորվել են դեպի Թուրքիայի սահմանամերձ Աքչաքալե քաղաքը: Ըստ Թուրքիայի կառավարման վարչության նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆահրեթին Ալթունի՝ թուրքական զորքերը շուտով կանցնեն սահմանը՝ «վնասազերծելու Թուրքիայի քաղաքացիների համար երկարատև սպառնալիքը»: Նա նաև շեշտել է, որ քուրդ մարտիկները կարող են կամ լքել շարքերը, կամ մենք ստիպված կլինենք կանգնեցնելու նրանց»: