Մայլի Սայրուսը շտապ հոսպիտալացվել է

Մայլի Սայրուսը շտապ հոսպիտալացվել է

Երգչուհի Մայլի Սայրուսը հիվանդանոց է տեղափոխվել տոնզիլիտով: Այդ մասին նա պատմել է իր Intagram Stories-ում: Նրան արդեն այցելել են ընկերները, որոնք նրա համար ծաղիկներ են բերել և օգնել «վերաձևել» հիվանդանոցային հանդերձանքը: Այցելուների թվում է եղել նաև երգչուհու նոր սիրելին՝ Քոդի Սիմփսոնը: Stories-ում Մայլին ցուցադրել է, թե ինչպես է Քոդին կատարում հատուկ իր համար գրված երգը: «Հանկարծ սկսեցի ինձ շատ ավելի լավ զգալ»,- կիսվել է Սայրուսը: Մայլի Սայրուսը և Քոդի Սիմփսոնը հանդիպում են արդեն մի քանի շաբաթ: Սայրուսը վերջերս է բաժանվել դերասան Լիամ Հեմսվորթից: