Իրանը չպլանավորված զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում. ISNA

Իրանը չպլանավորված զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում. ISNA

Իրանի զինված ուժերը չպլանավորված զորավարժություններ են սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել Է ISNA գործակալությունը: Նշվում Է, որ զորավարժությունները տեղի են ունենում Արեւմտյան Ատրպատականի նահանգում, Ուրմիա լճի շրջանում: Վարժանքներին մասնակցում են արագ արձագանքման ստորաբաժանումները՝ ուղղաթիռների օգտագործմամբ: Զորավարժություններն ընթանում են Իրանի զինուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմ Մուսավիի ներկայությամբ: Իրանական զորավարժությունների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել Է այն նորությունների ֆոնին, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ստորաբաժանումներն անցել են Սիրիայի սահմանը, որտեղ Անկարան մտադիր Է անվտանգության գոտու ստեղծման գործողություն իրականացնել: Թեհրանը դեմ Է արտահայտվել թուրքական ուժերի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ անցկացնելուն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: