Yandex.Taxi-ին նորություն ունի թե՛ գործընկերների, թե՛ հաճախորդների համար

«Յանդեքս.Տաքսի»-ն Հայաստանում մեծացնում է ծառայությունների մասշտաբները: Այսուհետ բոլոր այն վարորդները, որոնք ցանկանում են դառնալ «Յանդեքս»-ի գործընկերը ու աշխատել ընկերության հետ, կարևոր է, որ հիշեն այս հասցեն՝ Ձորափի 70/3։ Հենց այս հացեում բացվել է «Յանդեքս․ Տաքսի» ընկերության վարորդների աջակցման մեծ կենտրոնը։ Բացման միջոցառման պատվավոր ներկաներն են Yandex.Taxi-ի միջազգային շուկայում պետմարմինների հետ կապերի գծով տնօրեն Ալեքսանդր Վիսոցկին, Yandex.Taxi-ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյան, ընկերության Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և ԱՊՀ երկրների ղեկավար Արամ Սարգսյանը, ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կապիրկին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած այս կենտրոնում հաշված րոպեների ընթացքում հնարավոր է ինչպես դառնալ գործընկեր, այնպես էլ ցանկացած հարցի, խնդրի դեպքում, անմիջապես դիմել կենտրոնին․ աշխատակիցները կազմ-պատրաստ սպասում են «առաջին օգնություն» ցուցաբերելուն։