Ինչ է առաջարկում Renderforest-ը, որն ունի 8 մլն օգտատեր, գրանցված 20 մլն նախագիծ

«Renderforest ընկերությունն առաջարկում է ամեն գործիք՝ նախատեսված ավտոմատացված բրենդինգ իրականացնելու համար, այսինքն՝ մենք ընկերություններին, ստարտափներին, ինչու ոչ՝ նաև անհատներին տրամադրում ենք գործիքներ, որոնց միջոցով նրանք կարող են պատրաստել լոգոներ, տեսահոլովակներ և վեբ-կայքեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ընկերության մարկետինգի թիմի ղեկավար Ռոման Դանիելյանը: Նա նշեց, որ իրենք շուկայում են հայտնվել արդեն 4 տարուց ավելի և այս պահին ունեն 8 մլն-ից ավելի օգտատեր, 20 մլն-ից ավելի գրանցված նախագիծ. «Մեր օգտատերերի 45-50 տոկոսը Միացյալ Նահանգներից է, 2-րդ, 3-րդ տեղերում են Ֆրանսիան, Իսպանիան»: Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց հաջողության գրավականը պարզությունն է:   Առավել մանրամասն՝ տեսանյութում: