Մոսկվան և Անկարան նորագույն հեռանկարային սպառազինությունների հարցով բանակցություններ են վարում․ Պուտին

Մոսկվան և Անկարան նորագույն հեռանկարային սպառազինությունների հարցով բանակցություններ են վարում․ Պուտին

Մոսկվան և Անկարան նորագույն հեռանկարային սպառազինությունների հարցով բանակցություններ են վարում, թուրք և պարսիկ գործընկերներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռուհանիի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Նա հիշեցրել է, որ Մոսկվան և Անկարան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մասին պայմանագիր են ստորագրել։ Նախօրեին Ռուսաստանը ավարտել էր մատակարարումների երկրորդ փուլը։ ՌԴ նախագահը ռազմատեխնիկական ոլորտում կողմերի համագործակցությունը հաջողված է համարել։ Ավելի վաղ, Էրդողանը Պուտինի հետ միասին այցելել էր МАКС-2019 ավիասրահ։ Թուրքիայի նախագահի խոսքերով, Անկարան հետաքրքրված է Су-35-ով և Су-57-ով։ Նա նշել է, որ կողմերն արդեն ռուսական կործանիչների մատակարարումների մասին բանակցություններ են վարում։