Թրամփը հայտարարել է Բոլթոնի տեղի համար հինգ թեկնածուի մասին

Թրամփը հայտարարել է Բոլթոնի տեղի համար հինգ թեկնածուի մասին

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հինգ թեկնածու ունի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տեղի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նրա խոսքերով, այդ հինգ անձինք շատ են ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը: «Այդ հինգ անձինք, որոնց ես արհեստավարժ եմ համարում, լավ մարդիկ են, որոնց ես ծանոթացել եմ վերջին երեք տարիների ընթացքում»,- նշել է Թրամփը: Նա նաև հավելել է, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ: