Անկոչ հյուրը. եղջերուն ներխուժել է հարսանեկան ֆոտոշարք և կերել հարսնացուի ծաղկեփունջը

Անկոչ հյուրը. եղջերուն ներխուժել է հարսանեկան ֆոտոշարք և կերել հարսնացուի ծաղկեփունջը

Նորապսակներ Մորգան և Լյուկ Մաքլիները որոշել էին հարսանեկան ֆոտոշարքը նկարահանել ԱՄՆ Միչիգան նահանգի Սոգաթակ քաղաքի շրջակա գեղատեսիլ վայրերում: Հարսնացուին, փեսային և նրանց լուսանկարիչ Լորենդա Բենեթին անսպասելիորեն միացել է անտառից «հյուր եկած» եղջերուն: Կենդանուն շատ էր հետաքրքրում Մորգանի ծաղկեփունջը: Մինչ նորապսակները փորձում էին կեցվածք ընդունել, եղջերուն համառորեն փորձում էր մի քանի ծաղիկ համտեսել ծաղկեփնջից: Երբ հարսնացուն փունջը վեր էր բարձրացնում. եղջերուն սկսում էր ցատկոտել՝ ծաղիկներին հասնելու համար: Ի վերջո, նկարահանման ավարտին Մորգանը պարզապես ծաղիկները տվեց կենդանուն՝ որոշելով, որ այդպես ավելի լավ կլինի, քան ավանդաբար այն ընկերուհիներին նետելը: Փոխարենը՝ շատ յուրահատուկ ֆոտոշարք ստացվեց: