Թրյուդոն հայտարարել է Կանադայի խորհրդարանի լուծարման մասին

Թրյուդոն հայտարարել է Կանադայի խորհրդարանի լուծարման մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է նախընտրական արշավի մեկնարկի մասին: Նա ձևականորեն գեներալ-նահանգապետին խնդրել է լուծարել խորհրդարանը: «Մենք անելիքներ շատ ունենք, լիբերալ կառավարության ղեկավարությամբ Կանադան կշարունակի առաջ շարժվել»,- շեշտել է Թրյուդոն Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետի նստավայրի մոտ: Կանադայի գեներալ-նահանգապետի հետ հանդիպման ժամանակ Թրյուդոն նաև խորհրդարանը լուծարելու խնդրագիր է ներկայացրել: Այն ընդունվել է: Սա, փաստորեն, նշանավորել է 40-օրյա նախընտրական արշավի մեկնարկը: Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: