«Մոնոպոլիա»-ում կանայք կսկսեն տղամարդկանցից ավելի շատ վաստակել

«Մոնոպոլիա»-ում կանայք կսկսեն տղամարդկանցից ավելի շատ վաստակել

Ամերիկյան Hasbro ընկերությունը թողարկել է «Մոնոպոլիա» խաղի նոր տարբերակը, որը կոչվում է Ms. Monopoly («Միսս մենաշնորհ»), որում կանայք ավելի շատ գումար են ստանում, քան տղամարդիկ: Այս մասին հաղորդել է CBS News-ը: ԱՄՆ-ում խաղը վաճառքի է հանվել սեպտեմբերի 10-ին: Նոր «Մոնոպոլիա»-ի կանոնների համաձայն՝ խաղի սկզբում կանայք ստանում են 1,9 հազար դոլար խաղային արժույթ, իսկ տղամարդիկ ՝ 1,5 հազար: Նաև խաղի շրջանակը անցնելուց հետո վճարումների չափը փոխվել է՝ համապատասխանաբար 240 և 200 դոլար։ Բացի այդ, Ms. Monopoly խաղացողները այլևս չեն գնի անշարժ գույք և զբոսանավեր: Փոխարենը, նրանք հնարավորություն ունեն ներդրումներ անելու կանանց կողմից արված գյուտերի մեջ: Այսպիսով, խաղի ստեղծողները ցանկանում էին ընդգծել կանանց ներդրումը համաշխարհային առաջընթացի մեջ: Բացի այդ, խաղի մեջ հայտնվեց նոր կերպար՝ Միսս Մոնոպոլիա։ Ըստ սյուժեի՝ նա խաղի ավանդական կերպարի՝ Պարոն Մոնոպոլիայի զարմիկն է: Խաղի հիմնական հերոսը նախընտրում է ներդրումներ կատարել կին ձեռներեցների բիզնեսում։ Image result for Женщины начнут зарабатывать больше мужчин в «Монополии»