ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունը սկսվել է լռության րոպեով

ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունը սկսվել է լռության րոպեով

2001թ․ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված արարողությունն առավոտյան ժամը 8:46-ին (Երևանի ժամանակով 16:46-ին) սկսվել է լռության րոպեով՝ տեղեկացնում է TASS-ը։ Սգո միջոցառումը տեղի է ունենում Մանհեթենի հարավում One World Trade Center-ի մերձակա հուշահամալիրի տարածքում, որը կառուցվել է այն վայրում, որտեղ կանգնած էին ահաբեկչական գործողությունների հետևանքով ավերված Համաշխարհային առևտրական կենտրոնի (ՀԱԿ) երկվորյակ աշտարակները: 18 տարի առաջ այդ պահին «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկիչների կողմից առևանգված ինքնաթիռներից առաջինը մխրճվեց ՀԱԿ-ի հյուսիսային աշտարակի մեջ: Ի հիշատակ այդ ողբերգական իրադարձության հնչել են Նյու Յորքի եկեղեցիների զանգերը, իսկ հուշահամալիրի առջևի հրապարակում ահաբեկչական գործողությունների հետևանքով 2983 զոհվածների հարազատներն ու մերձավորները, ներառյալ 1993թ․ ՀԱԿ-ում կատարված ահաբեկչությունը, սկսել են ընթերցել նրանց անունները: Ինչպես արդեն տեղեկացվել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է խոնարհել պետական բոլոր հիմնարկությունների դրոշները ի հիշատակ 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի: Համապատասխան որոշումը լույս սեպտեմբերի 11-ի գիշերը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: «Ես՝ Դոնալդ Թրամփս, Միացյալ Նահանգների նախագահը, 2019թ․ սեպտեմբերի 11-ը հռչակում եմ Հայրենասերի օր,- ասված Է տեքստում:- Ես կոչ եմ անում ԱՄՆ-ի բոլոր դեպարտամենտներին, գերատեսչություններին և պետական հիմնարկներին՝ Հայրենասիրության օրը խոնարհել Միացյալ Նահանգների դրոշը ի նշան 2001թ․ սեպտեմբերի 11-ին զոհվածների հիշատակի»։ https://www.youtube.com/watch?v=3NNXaF7EUJQ&feature=youtu.be