Վիետնամցիներն առաջատարներն են Google-ում նոր iPhone-ի մասին տեղեկատվություն փնտրելու ցուցանիշով

Վիետնամցիներն առաջատարներն են Google-ում նոր iPhone-ի մասին տեղեկատվություն փնտրելու ցուցանիշով

Վիետնամցիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում աշխարհում ժողովրդականություն վայելող iPhone սմարթֆոնի նոր մոդելների նկատմամբ: Մեկ օր էլ չի անցել այն պահից, երբ Apple ամերիկյան կորպորացիան սեպտեմբերի 10-ին ներկայացրեց իր սարքերի, այդ թվում նաև iPhone-ի նոր սերունդը: Վիետնամն աշխարհի երկրների շրջանում առաջատարն է դարձել որոնողական համակարգերում այդ նորույթների մասին հարցումների թվաքանակով՝ տեղեկացնում է TASS-ը։ Apple-ի Քուփերթինոյի (Կալիֆոռնիայի նահանգ) կենտրոնակայանում շնորհանդեսի նախօրյակին, երբ նույնիսկ հայտնի չէր iPhone-ների շարքի նոր մոդելի ստույգ անվանումը, վիետնամցիներն արդեն «iPhone 11»-ի 100 հազարից ավելի հարցումներ էին ուղարկել Google որոնիչին: Վիետնամերեն լեզվով որոնողական համակարգին առավել հաճախ ուղղված հարցումները դարձել են «iPhone 11 Pro-ի շնորհանդեսը» և «iPhone 11 Pro-ի գինը»: Անցած 24 ժամվա ընթացքում, ինչպես վկայում է Google-ի վիճակագրությունը, ինտերնետի վիետնամցի օգտատերերի նման հարցումների թվաքանակն ավելացել է 500 տոկոսով: Այսպիսով՝ Վիետնամը աշխարհի առաջատարն է դարձել Apple-ի նոր արտադրանքի վերաբերյալ հարցումների քանակով: Վիետնամի հետ միասին iPhone-ի նոր մոդելների, iPad պլանշետի և Apple Watch ժամացույցի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Գանան, Նեպալը, Նիգերիան և Սինգապուրը: Հետաքրքրական է, որ ամերիկացի սպառողները Apple-ի նորույթների նկատմամբ շատ հանգիստ վերաբերմունք են դրսևորում. այն երկրների շրջանում, որոնք դրանց մասին տեղեկատվություն են փնտրել որոնիչներում, ԱՄՆ-ը հայտնվել է միայն 13-րդ տեղում։