Ես այլ հրահանգ չեմ տալիս՝ բացի օրինականությունից. Վարչապետը՝ Արմեն Եղիազարյանին

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն անդրադարձավ մարզպետների միջամտություններին դպրոցների տնօրենների ընտրության հարցում. «Դպրոցների խորհուրդներում նշանակում են հիմնականում յուրայիններին՝ երբեմն նաև արհեստականորեն խաթարելով մրցույթների անցկացումը: Ինչպիսի՞ գնահատական եք տալիս այս քաղաքականությանը»: Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Դժվար է պատկերացնել, թե մարզպետն ինչպես է անմասն մնալու դպրոցների կառավարումից: Մարզպետը նշանակում է խորհրդի ընդամենը 3 անդամի: Դուք ասացիք՝ իմ հրահանգն է, թե ինչ: Ես այլ հրահանգ չեմ տալիս՝ բացի օրինականությունից»:   Մանրամասները՝ տեսանյութում: