Աշխարհը թեթևացած շունչ քաշեց Բոլթոնի հեռանալուց հետո. Զարիֆ

Աշխարհը թեթևացած շունչ քաշեց Բոլթոնի հեռանալուց հետո. Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ աշխարհը թեթևացած շունչ քաշեց ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։ «Մինչ աշխարհը, բացառությամբ երկու-երեք խումբ պանիկյորների, թեթևացած շունչ քաշեց Սպիտակ տանը «Բ-խմբի» կողմնակցի պաշտոնանկության կապակցությամբ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ ֆիննախի ղեկավար Սթիվեն Մնուչինը հայտարարեցին Իրանի դեմ տնտեսական ահաբեկչության հետագա Էսկալացման մասին»,- գրել Է նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում: Զարիֆը «Բ-խումբ» Է անվանում ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայյանի «միավորումը»։