Հարցը անհետաձգելի է, և իմ հարցին պետք է պատասխանել այսօր. Անի Սամսոնյանը՝ Տիգրան Ավինյանին

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ ՔԿՀ-ներում տիրող ճգնաժամին: «Հայտնի է, որ 2018թ. սեպտեմբերին հետաձգվեց Քրեակատարողական բշժկության կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեության մեկնարկի ժամկետը: Անցել է մեկ տարի, բայց դեռևս որևէ շարժ չկա: Ինչո՞ւ չբացվեց այդ ՊՈԱԿ-ը և ինչո՞ւ չի բացվում: Եթե չի բացվելու, ի՞նչ այլընտրանքային լուծում եք առաջարկում դուք»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատգամավորին առաջարկեց գրավոր դիմել արդարադատության նախարարություն և կոնկրետ հարցին ստանալ կոնկրետ պատասխան: Ի պատասխան՝ Անի Սամսոնյանն ասաց. «ԻՄ խնդիրը չէ, թե ով կպատասխանի: Հարցը անհետաձգելի է, և իմ հարցին պետք է պատասխանել այսօր»:   Մանրամասները՝ տեսանյութում: