Քոչարյանը երբեք պետական այր չի եղել․ նա պետական սպանությունների հիմնադիրն է

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009 թվականներին ընթացքում կայացված դատարանների դատավճռի դեմ: Հայաստանի Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը 2014 թվականին մահացել է: Ինքնին հասկանալի է, որ գլխավոր դատախազի բողոքը քաղաքական, բարոյական համատեքստում է ու որևէ կերպ չի կարող նպաստել Սմբատ Այվազյանի իրավունքների վերականգնմանը, որը հինգ տարի առաջ հրաժեշտ է տվել երկրային կյանքին: Սրանով հանդերձ՝ իրադարձությունը պատմական է ու վերաբերում է անցած քսանամյակում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտմանը, ըստ էության իրականացվում է անցումային արդարադատություն գործող օրենսդրության շրջանակներում:Այվազյանի արդարացման գործընթացն ահռելի քաղաքական նշանակություն ունի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Հովիկ Արսենյանի հետ: Նրա խոսքով Սմբատ Այվազյանը քաղաքական հետապնդման է ենթարկվել հենց ռոբերտ Քոչարյանի հանձնարարականով: