Կրեմլում չեն կարծում, թե Բոլթոնի պաշտոնաթողությունը կազդի արտաքին քաղաքականության վրա

Կրեմլում չեն կարծում, թե Բոլթոնի պաշտոնաթողությունը կազդի արտաքին քաղաքականության վրա

Կրեմլում չեն կարծում, որ ազգային անվտագության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հրաժարականը կարող է ազդել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա: «Դա ամերիկացիների ներքին գործն է, մենք չենք պատրաստվում միջամտել այդ գործերին, երբեք չենք միջամտել և չենք պատրաստվում միջամտել այժմ»,- լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: - Չենք կարծում, թե որևէ առանձին վերցված, նույնիսկ այդքան բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը կամ պաշտոնաթողությունը կարող է լրջորեն ազդել ամերիկյան արտաքին քաղաքականության վերանայման վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը: