Ռադան կարող է ԿԸՀ-ն լուծարել այս շաբաթ

Ռադան կարող է ԿԸՀ-ն լուծարել այս շաբաթ

Ուկրաինայի Գերագույն ռադան կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վաղաժամկետ լուծարման հարցը դիտարկել արդեն սեպտեմբերի 12-ին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է պետական կառավարման կազմակերպման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ, «Ժողովրդի ծառաներ»-ից ժողովրդական դեպուտատ Ալինա Զագորույկոն, հայտնում է РБК-Ուկրաինայի թղթակիցը: Նրա խոսքերով, այսօր հանձնաժողովը կորոշի՝ արդյոք նախագահի ԿԸՀ-ի լուծարման վերաբերյալ առաջարկը կքննվի նիստերի դահլիճում: «Նախագահի առաջարկը Գերագույն ռադա է մտել սեպտեմբերի 9-ին: Այսօր այդ հարցը կքննարկվի հանձնաժողովում: Ընդունված որոշման հիման վրա մենք կորոշենք, արդյոք այս հարցը կառաջարկվի դահլիճ ներկայացնելու համար: ԿԸՀ-ի ամբողջ կազմի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը կարող է քննարկվել նաև վաղը»,- ասել է Զագորույկոն: «Ժողովրդի ծառաներ»-ում պատմել են, որ ԿԸՀ լուծարման պատճառը ընտրությունների ընթացքում անօրինական գործողությունների վերաբերյալ դատական որոշումներն են: