Գեներալ-գնդապետին վայել չէ փախած մնալ․ապրիլյանի քննիչ հանձնաժողովը շանս է տալիս Միքայել Հարությունյանին

«Ես առաջարկ եմ անում Միքայել Հարությունյանին: Երբեմնի պաշտպանության նախարար աշխատած մարդը գեներալ-գնդապետի ուսադիրներով, պետք է փախած չլինի: Նա պետք է օր առաջ գար և Մարտի մեկի նախաքննական մարմնի հարցերին պատասխաներ, բայց հիմա ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը տեսնում է, որ ինքը մի փոքր գործառույթ է ունեցել՝ լինելով զինվորական տեսուչ: Սա առիթ կարող է հանդիսանալ, որպեսզի ինքը վերջապես կողմնորոշվի՝ փախած վիճակից դուրս գալու է, գալո՞ւ է հայրենիք, թե չի գալու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: